Թրամփն ընդունել է, որ ՌԴ-ն մասնակցել է կիբերհարձակումներին

Թրամփն ընդունել է, որ ՌԴ-ն մասնակցել է կիբերհարձակումներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահն ընդունել է հետախուզական ծառայությունների եզրակացությունները կիբերհարձակումների կազմակերպիչների մասին: Հատուկ ծառայություններին կհանձնարարեն հատուկ միջոցների վերաբերյալ խորհրդատվություն ներկայացնել:

Հունվարի 6-ին հետախուզությունը զեկույց է ներկայացրել Թրամփին ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Փաստաթղթի մի մասը հրապարակվել է:

ԱՄՆ նորընտիր նախագահի աշխատակազմի ապագա ղեկավար Ռայնս Պրիբուսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը համաձայն է ԱՄՆ հատուկ ծառայությունների եզրակացությունների հետ կիբերհարձակումներին վերաբերյալ: Ըստ նրա, Սպիտակ տան նոր ղեկավարը համամիտ է ԱՄՆ հետախուզական ծառայության այն եզրակացություններին, որ Մոսկվան կիբերգրոհներ է ձեռնարկել ԱՄՆ նախագահական ընտրությունները խափանելու նպատակով: Ինչպես հայտարարել է Պրիբուսը Fox News-ի եթերում, Թրամփը ճանաչում է Ռուսաստանի որոշակի դերը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի դեմ հաքերային հարձակումներում:

Միևնույն ժամանակ, ըստ Պրիբուսի, իրենք դեմոկրատներն են թույլ տվել «օտարերկրյա կառույցին» կոտրել նամակագրությունը, որի արդյունքում տվյալների արտահոսք է տեղի ունեցել:

Պրիբուսը հավելել է, որ ՌԴ-ն և Չինաստանը տարիներ շարունակ փորձում են ազդել ընտրությունների վրա իրենց սահմաններից դուրս:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն «ագրեսիվ քայլեր» է ձեռնարկում հաքերային հարձակումների դեմ: Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ ապագա փոխնախագահ Մայք Փենսը:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

Զեկույցը հունվարի 5-ին ներկայացվել է նախագահ Բարաք Օբամային, այն պարունակում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության «ապացույցների մանրամասները»: Զեկույցում նաև տեղեկություններ կան վերջին 9 տարում ԱՄՆ ընտրական համակարգի վրա Մոսկվայի այլ կիբերազդեցությունների մասին: Փաստաթղթի ծավալը 50 էջ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---