Ռուս դիտորդներ. ԼՂՀ ընտրությունները թափանցիկ էին, ազատ եւ լեգիտիմ

PanARMENIAN.Net - Ռուս դիտորդները հանդես են եկել ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԿԸՀ մամլո ծառայությունում: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հերթական, չորրորդ նախագահական ընտրություններին ժամանել էին դիտորդներ աշխարհի բազմաթիվ պետություններից, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից: Ռուս դիտորդները այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բազմաթիվ ընտրատեղամասեր: Մեզ թույլատրվել է հետեւել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատեղամասերի, ձայների հաշվարկման աշխատանքներին: Կայացել են հանդիպումներ նախագահի թեկնածուներից ոմանց հետ.



Ռուս դիտորդները եկել են հետեւյալ եզրահանգումներին.





1. ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել այս ընտրությունները պրոֆեսիոնալ եւ վստահության արժանի ձեւով անցկացնելու համար: Բարձր գնահատականի է արժանի տեղական ընտրական հանձնաժողովների աշխատանքը քվեարկության եւ ընտրողների ձայների հաշվարկի ժամանակ:



2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցած նախագահական ընտրությունները թափանցիկ էին, ազատ եւ լեգիտիմ:



3. Ընտրությունները անցել են այլընտրանքային հիմունքով. նախագահի պաշտոնի հինգ թեկնածու կար:



4. Դիտորդների կողմից էական խախտումներ չեն արձանագրվել գրանցման, ընտրողների քվերակության, ձայների հաշվման եւ ընտրատեղամասերից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ստուգված քվեաթերթիկների տեղափոխման աշխատանքներում: Ընտրատեղամասերից ոչ մեկում չեն գրանցվել կողմնակի անձանց կողմից ընտրական հանձնաժողովի աշխատանքները խաթարելու փորձեր, այդ թվում վարչակազմային կամ իրավապահ մարմինների: Դիտորդների կողմից նշված թերությունները ընտրական հանձնաժողովների աշխատանքներում, որոնք ավելի շուտ տեխնիկակն բնույթ էին կրում, նկատի են առնվել եւ քայլեր են ձեռնարկվել դրանց վերացման համար



5. Քվեարկության ընթցքում օգտագործվել են թափանցիկ ընտրական քվեատուփեր, ինչը ապահովում էր ընտրական գործընթացի մեծ թափանցիկություն: Ընտրատեղամասերում ձայների հաշվարկը կատարվում էր արդյունավետ եւ թափանցիկ: Դիտորդներին ընձեռնվել է ընտրության փաստաթղթերին, քվերակության համար քվերաթերթիկների օրինակներին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին ծանոթանալու հնարավորություն



6. Մեզ վրա մեծ տպավորություն է թողել ընտրողների ակտիվությունը, նրանց հիմնավորումը եւ քաղաքացիական դիրքորոշումը



7. Դիտորդները շնորհակալ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ բոլոր մակարդակների իշխանություններին համագործակցության եւ օգնության համար` ընձեռված դիտորդական առաքելության աշխատանքի ժամանակ, մանրամասն տեղեկատվության տրամադրման համար, ինչպես նաեւ փոխադրման ազատության ապահովման համար:



8. Ռուսական դիվանագիտությունը արձանագրում է, որ ԼՂՀ-ում ժողովրդավարական եւ առաջադիմական ձեռբերումները ակնհայտ են:



9. Այդ ընտրությունները ակնհայտ ցույց են տալիս միջազգային հանրությանն այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականությունը կայացել է եւ զարգանում է ժողովրդավարության եւ կայունության ճանապարհով:



10. Ռուս դիտորդները ցավով են ընդունել որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունների վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղը ունի քաղաքական-իրավական եւ պատմական հիմքեր իր պետական անկախության միջազգային ճանաչման համար:



11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական ձեռբերումները պահանջում են միջազգային հանրության աջակցությունն ու ճանաչումը, ինչը կաջակցեր Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ իրոք ամուր խաղաղության հաստատմանը, կպատասխաներ տարածաշրջանի ժողովուրդների իրական շահերին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերջնական ճանաչման անորոշությունը խոչընդոտում է նրա դինամիկ զարգացմանը եւ կարող է հանգեցնել տարածաշրջանի կայունության խախտմանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---