Ասադ. Սիրիայի իշխանությունները համաներում կշնորհեն զինյալ ընդդիմության անդամներին

Ասադ. Սիրիայի իշխանությունները համաներում կշնորհեն զինյալ ընդդիմության անդամներին

PanARMENIAN.Net - Սիրիայի զինյալ ընդդիմության գրոհայինները կկարողանան օգտվել համաներումից, որը կհայտարարի Սիրիայի կառավարությունը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հայտնում է SANA գործակալությունը:

Ըստ Սիրիայի նախագահի, կառավարությունը համաներում կառաջարկի յուրաքանչյուր գրոհայինի, որը կհանձնի զենքը: «Նրանք մեկ տարբերակ ունեն, եթե ցանկանում են նորմալ կյանքի վերադառնալ: Դա առավելագույնն է, ինչ մենք կարող ենք առաջարկել նրանց»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ասադը հաստատել է պատրաստակամությունը բանակցություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 23-ին Աստանայում: Նա հավելել է, որ հանդիպմանը կարող է հարց բարձրացվել Սիրիայի սահմանադրական բարեփոխման մասին, գրում է Gazeta.ru-ն:

Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարման վերջին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը:«Հալեպը հիմա դժոխքի հոմանիշ է դարձել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---