Սերբ դիտորդ. Լեռնային Ղարաբաղն արժանի նախագահական ընտրություններ է անկացրել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները կայացան: Քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Բոլոր գործընթացներն անցել են ժողովրդավարական նորմերին համապատասխան: Այդ մասին ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ հուլիսի 20-ին հայտարարել են Ֆրանսիայի, Մակեդոնիայի եւ Սերբիայի դիտորդները: Սերբիայի դիտորդ Միլա Ալեւլկովիչի խոսքերով, ով հայտնել է գործընկերների ընդհանուր կարծիքոը, եթե նույնիսկ խախտումներ եղել են, ապա դրանք աննշան էին: «Լեռնային Ղարաբաղն արժանի նախագահական ընտրություններ է անկացրել»,- հայտարարել է նա, հավելելով, որ իր եզրակացություններն արել է քվեարկության օրը Լեռնային Ղարաբաղի մի քանի շրջաններ եւ մայրաքաղաք Ստեփանակերտ այցելելուց հետո:



Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ընտրություններ անկացնելը կարող է նախադրյալ դառնալ դրա միջազգային ճանաչման համար, ապա, Ալեւկովիչի խոսքերով, դա սխալ մոտեցում է: «Պետք է հաշվի առնել աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրադրությունը: Այսօր մեր ռուս գործընկերները հայտարարել են, որ ճանաչում են ԼՂՀ անկախությունը, սակայն դեմ են Կոսովոյի ինքնավարությանը»,- նշել է նա, հավելելով, որ այդ ամենը քաղաքական հիմքեր ունի, քանի որ չճանաչված հանրապետություններից մեկի անկախության ճանաչումից անմիջապես հետո շղթայական ռեակցիա կընթանա, իսկ դա սխալ մոտեցում է, գտնում է նա, հաղորդում է Regnum-ը:



Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ նախնական տվյալներով, ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների ընդահանուր թվաքանակի 77,36 տոկոսը, որից 85, 42 տոկոսը կողմ է քվեարկել Բակո Սահակյանին: Երկրորդ տեղում է նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը` 12, 21 տոկոս, երրորդ տեղում է պատգամավոր Արմեն Աբգարյանը` 1, 26 տոկոս, կոմունիստ Հրանտ Մելքումյանը հավաքել է ձայների 0,8 տոկոսը, իսկ դասախոս Վանյա Ավանեսյանը` 0,3 տոկոս:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---