Վերլուծաբան. Apple-ը iPad-ի 3 նոր մոդել կներկայացնի

Վերլուծաբան. Apple-ը iPad-ի 3 նոր մոդել կներկայացնի

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մտադիր է iPad-ի 3 նոր մոդել ներկայացնել: Այդ մասին հայտարարել է KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոն, գրում է Ferra.ru-ն:

Վաճառքի կհանվի iPad Pro մեծ մոդելը 12.9-դյույմանոց էկրանով, ստանդարտ iPad-ը 9.7-դյույմանոց դիսփլեյով և ևս մեկ առաջատար մոդել 10-10.5 դյույմ անկյունագծով:

Ամենապարզ iPad-ը կունենա Apple A9 պրոցեսոր: Իսկ ամենահզորը կկառուցվի Apple A10X չիպի հիման վրա, դիզայնում աչքի կընկնեն բարակ շրջանակները: Ի դեպ, նույն Մին Չի Կուոն վստահ է, որ առավել պահանջված կլինի ամենապարզ ու համապատասխանաբար ամենաէժան մոդելը:

Apple-ն ամփոփել է 2016 թվականը $215.6 մլրդ հասույթով, ինչը 9 տոկոսով զիջում է 2015-ի ցուցանիշին: Ընկերության համար սա նման առաջին դեպքն է 2001-ից ի վեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---