Yahoo-ն կվերանվանվի Altaba

Yahoo-ն կվերանվանվի Altaba

PanARMENIAN.Net - Yahoo ընկերությունը, որը համացանցի հնագույն որոնողական համակարգերից մեկի հետևում է կանգնած, առաջիկայում կարող է փոխել անվանումը և դառնալ Altaba:

«Դարաշրջանի վերջը» իրականություն կդառնա, երբ ավարտին հասցվի Verizon հեռահաղորդակցային հսկային պորտալի վաճառքի գործարքը: Դա է վկայում ընկերության նոր զեկույցը, որը ներկայացվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին, գրում է Ferra.ru-ն:

2016-ի հունիսից ի վեր Verizon-ը գնում է Yahoo-ի հիմնական բիզնեսը 4,8 մլրդ դոլարով: Ընդ որում, ընկերությունը կպահպանի Alibaba-ի բաժնետոմսերի 15 տոկոսն ու Yahoo Japan-ի 35,5 տոկոսը: Անհրաժեշտ անցումային գործընթացներից հետո, Altaba-ն կաշխատի որպես ներդրումային ընկերություն: Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի 2017-ի առաջին եռամսյակում:

Գործարքի ավարտից հետո, Altaba-ի վարչությունում կմնա տնօրենների խորհրդի միայն 5 գործող անդամ: Վարչության մյուս անդամները, այդ թվում նաև գործող տնօրեն Մարիս Մայերը, կհեռանան նոր ընկերությւոնից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---