Կոսովոյի կարգավիճակը շուտ կորոշվի, եւ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է պատրաստ լինեն իրենց ընձեռված հնարավորությանը

PanARMENIAN.Net - «Միջազգային հանրությունն այսօր զբաղված է Կոսովոյի կարգավիճակի որոշմամբ: ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կառույցները գտնում են, որ Կոսովոյում պետք է ժողովրդավարական ընտրություններ անցնեն, ինչպես Ղարաբաղում, որպեսզի տարածաշրջանը անկախություն ստանա»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ից ժամանած դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Մատիչը: Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անցել են միջազգային չափանիշներին ամբողջովին համապատասխան նախագահական ընտրություններ:



«Միջազգային հանրային իրավունքի եւ քաղաքականության խմբի» (PILPG) ղեկավար Փոլ Ուլիյամսի խոսքերով, Կոսովոյի կարգավիճակի որոշումը քիչ ժամանակ կպահանջի եւ այդ պատճառով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է պատրաստ լինեն իրենց ընձեռված բացառիկ հնարավորությանը: «Կոսովոյի խնդրի կարգավորումը նախադեպ կդառնա, որին կարելի կլինի հղում կատարել: Եւ ահա այստեղ շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղում անցած ընտրությունները արդար եւ թափանցիկ են եղել, ժողովրդավարական նորմերին համապատասխան: Դուք պետք է ուշադիր հետեւեք Կոսովոյին առաջիկա երկու ամիսների ընթացքում, նույնիսկ հնարավոր է փոխեք ձեր ռազմավարությունը միջազգային մակարդակով»,- ընդգծել է Ուլիյամսը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---