ՖԻՖԱ-ն որոշել է ԱԱ մասնակից թիմերի քանակը 32-ից հասցնել 48-ի10 հունվարի 2017 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի խորհուրդը որոշում է կայացրել աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը 32-ից 48-ի հասցնել: Նոր ձևաչափը կփորձարկվի 2026-ի մրցաշարում: Թիմերը կբաժանվեն 16 խմբի, յուրաքանչյուրում կլինի 3 հավաքական: Խմբից դուրս կգա 2 թիմ` ըստ լավագույն ցուցանիշների, գրում է Lenta.ru-ն: Հունվարի 9-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԱԱ մասնակիցների թիվը կընդլայնվի: Եվրոպայից մրցաշարին կմասնակցի 16 հավաքական, Աֆրիկայից քվոտան կկազմի 9.5՝ (կանցկացվեն անցումային խաղեր), Ասիայինը՝ 8.5, Հարավային Ամերիկայինը՝ 6.5, Կենտրոնական Ամերիկայինը՝ 6.5, Օվկիանիայինը՝ 1 թիմ: Սեպտեմբերին ՖԻՖԱ ղեկավար Ջանի Ինֆանտինոն հայտարարեց այն մասին, որ հավանություն է տալիս ԱԱ մասնակից թիմերի քանակը 40-ի հասցնելու առաջարկին: 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում, իսկ 2022-ին՝ Քաթարում: 2026-ի առաջնության անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Մրցաշարն ընդունելու համար համատեղ անցկացման հայտ ներկայացրած երկրների 2 խումբ է մրցում. Հնդկաստանն ու Չինաստանը, ինչպես նաև Էկվադորը, Բոլիվիան, Պերուն և Պարագվայը: Աշխարհի առաջնությունն ուզում են հյուրընկալել նաև Կանադան և Նոր Զելանդիան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |