Տեսահոլովակները Facebook-ում կընդմիջվեն գովազդով

Տեսահոլովակները Facebook-ում կընդմիջվեն գովազդով

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցում այսուհետ օգտատերերի կողմից դիտվող տեսահոլովակները կընդմիջվեն գովազդով: Սոցցանցի թիմը շուտով կսկսի փորձարկել գովազդի նոր ձևաչափը, որով նախատեսվում է գովազդների ցուցադրում հոլովակի մեկնարկից 20 վայրկյան անց, գրում է Ferra.ru-ն Recode-ի վրա հղումով:

Փոփոխությունը կվերաբերի քիչ թե շատ պրոֆեսիոնալ տեսահոլովակներին և չի անդրադառնա տնային տեսանյութերի վրա, որոնք հրապարակում են շարքային օգտատերերը:

Այդպիսի գովազդով տեսանյութեր արտադրողները կկարողանան վաստակել: Ֆեյսբուքը մտադիր է հոլովակների հեղինակներին տրամադրել գովազդի արժեքի 55 տոկոսը:

Եթե նախագիծը գործարկվի, դա կարող է ֆեյսբուքի գոյությունից ի վեր իրական վաստակի առաջին քայլը դառնալ տեսահոլովակներ նկարահանողների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---