«Հայաստան» հիմնադրամը 10 դաշնամուր է նվիրել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին

«Հայաստան» հիմնադրամը 10 դաշնամուր է նվիրել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ֆրանսիայի և ԱՄՆ արևելյան շրջանի իր տեղական մարմինների ֆինանսավորմամբ 1 «Էստոնիա» ռոյալ և 9 «Պետրոֆ» դաշնամուր է նվիրաբերել Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցին:

«Դաշնամուրային դասերը մեր սաների երաժշտական գիտելիքների հիմքն են, անկախ ինչ գործիքի վրա են մասնագիտանում նրանք, և այս նվերը, վստահաբար, որակական փոփոխություն կբերի ուսման գործընթացում: Դեռ 25 դաշնամուրի կարիք էլ ունենք»,- ասում է դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը:

Դպրոցը հիմնանորոգվել և արդիականացվել է Հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմնի ջանքերով (2015-16թթ.): Կրթօջախում մոտ 600 աշակերտ է ուսանող:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---