Լոնդոնի համալսարանի ուսանողները հրաժարվել են ուսումնասիրել «սպիտակամորթ» եվրոպացի փիլիսոփաներին

Լոնդոնի համալսարանի ուսանողները հրաժարվել են ուսումնասիրել «սպիտակամորթ» եվրոպացի փիլիսոփաներին

PanARMENIAN.Net - Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների դպրոցի ուսանողները պահանջել են հանել ծրագրից Հին Հունաստանի փիլիսոփաների և եվրոպացի մտածողների գործերն այն պատճառով, որ վերջիններս «սպիտակամորթ են»:

Արևելյան բաժնի ուսխորհուրդը հայտարարել է, որ Պլատոնի, Արիստոտելի, Դեկարտի և Կանտի գործերի ուսումնասիրությունն իմաստ ունի միայն Արևմուտքի «գաղութատիրական ժառանգության» ուսումնասիրության համար` համալսարանի «ապագաղութացման համատեքստում»: Նրանք պնդում են, որ փիլիսոփայության դասընթացի ծրագրում «պետք է ընդգրկվեն բացառապես Աֆրիկայի և Ասիայի փիլիսոփաները», գրում է Israelinfo-ն:

Փիլիսփայության բաժնի դեկանը այդ պահանջներն անվանել է «ծիծաղելի»:

«Դա տգիտություն է, որը նույնիսկ չի ուզում իրեն ուղղել: Եթե նրանք կարծում են, որ Էմմանուիլ Կանտի «Մաքուր բանականության քննադատության» մեջ գաղութատիրական համատեքստ կա, ես կցանկանայի լսել դա»,-ասել է փիլիսոփա Ռոջեր Սկրատոնը:

«Իրական վտանգ կա, որ քաղաքական կոռեկտությունը դուրս կգա հսկողությունից: Մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, ոչ թե վերաշարադրենք պատմությունն ըստ ինչ-որ մեկի ճաշակի»,-մեջբերել է Telegraph-ը Բուքինգհեմյան համալսարանի փոխկանցլեր, սըր Էնթոնի Սելդոնի խոսքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---