Լոս Անջելեսում «Աստղային պատերազմների» թանգարան կբացվի. $1 մլրդ կծախսվի

Լոս  Անջելեսում «Աստղային պատերազմների» թանգարան կբացվի. $1 մլրդ կծախսվի

PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեժիսոր, «Աստղային պատերազմներ» սագայի ստեղծող Ջորջ Լուկասը պատրաստվում է ֆիլմերի նկարահանումներից պահպանված իրերի թանգարան բացել Լոս Անջելեսում:

«Մենք ուրախ ենք այդ թանգարանի ստեղծման համար: Այն հազարավոր նոր աշխատատեղեր կստեղծի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին:

Latimes.com-ը գրում է, որ Լուկասի նախագծի արժեքը կազմում է $1 մլրդ:

Ջորջ Լուկասը երկար է աշխատել իր թանգարանի ստեղծման գաղափարի վրա՝ փորձելով հավաքել մոտ 10.000 նկարի ու նկարազարդման հավաքածու:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---