Նախագահական ընտրությունները Ղարաբաղում «ոչ մի նշանակություն չունեն», պնդում է ԵԱՀԿ ղեկավարը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները «չպետք է ազդեն խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման վրա»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը:



Մորատինոսի հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուստի այնտեղ կայացած նախագահական ընտրությունները «չեն կարող որեւէ նշանակություն ունենալ եւ ազդել ղարաբաղյան խնդրի լուծման վրա»: ԵԱՀԿ նախագահը մեկ անգամ եւս հայտարարել է, որ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---