ԶԼՄ-ներ. Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմանին պատրաստվում է պատ կառուցել

ԶԼՄ-ներ. Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմանին պատրաստվում է պատ կառուցել

PanARMENIAN.Net - Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ իր սահմանները պատրաստվում է պարսպապատել: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին:

Երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն, Թուրքիայի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից, թուրքական T24-ին ղումով գրում է Ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան հարևանների հետ իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։

Ներկայումս թուրք-սիրիական սահմանին կառուցվող բետոնե պատը ունի 3 մետր բարձրություն, իսկ վերին հատվածում այն պատված է փշալարերով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---