11 հունվարի 2017 - 12:42 AMT
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում հրադադարի իրականացումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 10-ին հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, կողմերը քննարկել են դեկտեմբերի 29-ին Սիրիայում հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու վերաբերյալ ստորագրված համաձայնության իրականացման դրույթները։

Երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։

2016-ի դեկտեմբերի 29-ին Սիրիայում հակամարտող կողմերը ստորագրել են հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու համաձայնություն: