11 հունվարի 2017 - 13:20 AMT
Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար ստեղծված ընկերությունը լուծարվելու է

ՀՀ Կառավարության հունվարի 12-ի նիստում քննարկելու է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցը։

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն ստեղծվել էր Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության կազմակերպման և այդ նպատակով ֆինանսական միջոցների ներգրավմամբ զբաղվելու համար:

Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 6-ի թիվ 1009-Ա որոշմամբ:Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում էր 27 մլն դրամ, իսկ բաժնետոմսերը կառավարում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ընկերության ղեկավարն էր Աշոտ Շահնազարյանը։