ԱՄՆ Կոնգրեսի նոր պատժամիջոցներն ուղղված են ՌԴ էներգետիկ ոլորտի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի նոր պատժամիջոցներն ուղղված են ՌԴ էներգետիկ ոլորտի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը:

«Մենք հարձակման ենք ենթարկվել Ռուսաստանի կողմից: Պետք է միջոցներ ձեռնարկել, որոնք ցույց կտան, որ այդպիսի գործողություններն անհետևանք չեն մնա»,-հայտարարել է օրինագիծը ներկայացնող դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը, գրում է Deutsche Welle-ն:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

Ըստ Քարդինի, լրացուցիչ պատժամիջոցները պատասխան կլինեն ԱՄՆ անվտանգությանը սպառնացող հաքերային գրոհներին, ինչպես նաև ՌԴ գործողություններին Սիրիայում և Ուկրաինայում: Օրինագծով նախատեսվում է մասնավորապես ԱՄՆ մուտքի սահմանափակում կիբերհարձակումների համար պատասխանատու անձանց համար և նրանց հաշվեհամարների սառեցում: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը:

Լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը կառնչվի ՌԴ էներգետիկ հատվածին, ինչպես նաև ուղղված կլինի այն անձանց դեմ, որոնք մասնակցել են մարդու իրավունքների խախտումներին ՌԴ կողմից գրավյալ տարածքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---