Մինչ տարեվերջ Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Հավանաբար, մինչ տարեվերջ Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Հայաստան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին: Նրա խոսքերով, տվյալ պահի դրությամբ այցի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ են ընթանում, ճշտվում են ժամկետները: «Ռ.Քոչարյանի եւ Մ.Ահմադինեժադի բանակցությունները Երեւանում կշարունակեն Թեհրանում սկսված երկխոսությունը: Ակնկալվում է, որ Հայաստանի եւ Իրանի նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության, զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ եւ խաղաղության ու կայունության ամրապնդման հնարավորությունները»,-հայտարարել է Մ.Մոթթաքին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---