Ադրբեջանը Վրաստանի տարածքում մարտական հենակետեր է կառուցել՝ «զավթելով» մինչև 1000 հեկտար11 հունվարի 2017 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Վրաց-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որը սկսվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանների խաչմերուկից ու շարունակվում մինչև «Կարմիր կամուրջ» (Красный мост) անցակետը, մոտ 6,5 կմ երկարությամբ, ադրբեջանական կողմը կառուցել է պաշտպանական կառույցներ և մարտական հենակետեր, որոնք մխրճվում են Վրաստանի տարածքի մեջ մինչև 450 մ և ընդհանուր առմամաբ կազմում են 800-1000 հա: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը՝ ներկայացնելով սեփական հետազոտության արդյունքները:
Կարմիր գիծը վրաց-ադրբեջանական պետական սահմանն է, կարմիր և կանաչ կետագծերը՝ սահմանի խախտումները համապատասխանաբար Պապաքարի ու Կարմիր կամուրջի հատվածներում Մելիքսեթյանը մանրամասնեց, որ Պապաքարի բարձրունքը, որը ռազմավարական կարևոր կետ է, ամբողջովին գտնվում է Վրաստանի տարածքում՝ ադրբեջանական սահմանն անցնում է բարձրունքից մի փոքր հարավ: Սակայն այս հատվածում ադրբեջանցիները խորացել են Վրաստանի տարածք մոտ 400 մ և ստեղծել ռազմական հենակետերի համակարգ, որն ամբողջովին Վրաստանի տարածքում է: Բարձրունքի տիրապետումը դիրքային առավելություն է տալիս ադրբեջանական կողմին դիմացի հայկական հենակետերի նկատմամբ:
Ադրբեջանական մարտական հենակետերն ու, դեղին գույնով՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած վրացական տարածքը: Կոորդինատները՝ այստեղ «Ավելի արևելք ընկած հատվածը խորհրդային տարիներին վեճերի առարկա է եղել, սակայն 80-ականների սկզբին կատարվել է վերջնական դեմարկացիա՝ սահմանազատում, որի արդյունքում այդ սահմանը փոխվել է հօգուտ Վրաստանի: Հենց այդ սահմանն էլ դարձել է արդեն պետական ու նշված է Google-ի քարտեզում և պաշտոնական աղբյուրներում»,- նշեց քաղաքագետը:
Խորհրդային քարտեզի վրա երևում է նախկին սահմանը (սև կետագծով) և վերջնական հաստատվածը (մանուշակագույն) Ի դեպ, նույն խորհրդային Գլխավոր շտաբի քարտեզի վրա երևում է նաև, որ ավելի լուրջ փոփոխություններ կատարվել են հայ-ադրբեջանական սահմանի վրա՝ հատկապես Բարեկամավան գյուղի հատվածում անհամեմատ ավելի խոշոր հողատարածք անցել է ադրբեջանական Քեմերլի գյուղին: 1980-ականների սկզբին փոփոխություններ կատարվել են նաև հայ-վրացական սահմանի Պապաքարի լեռնաշղթայի հատվածում՝ հօգուտ Վրաստանի: Սակայն հենց այդ փոփոխված սահմաններն են եղել միջհանրապետական սահման խորհրդային վերջին տարիներին և, հետևաբար, անկախության հռչակումից հետո, դարձել են միջպետական սահման: Այդ փոփոխությունները հաստատվել են որպես հայ-վրացական պետական սահման, ինչն արտացոլվում է նույն Google քարտեզներում: «Այս հատվածում, ադրբեջանական պաշտպանական դիքերը հիմնականում կրկնում են հին, արդեն անվավեր վարչական սահմանի գծերը, սակայն նույնիսկ տվյալ դեպքում անցնում են այդ սահմանից դուրս և հիմանականում անցնում են լեռնաշղթայի բարձրունքով: Դրա արդյունքում ադրբեջանցիները գերիշխում են Վրաստանի հարակից հարթավայրային տարածքների վրա»,- մանրամասնեց Մելիքսեթյանը՝ հավելելով, որ Վրաստանի պետական սահմանն այս հատվածում խախտվում է միջինը մոտ 200 մ խորությամբ, առավելագույնը՝ 350 մ:
Այս հատվածում Վրաստանից զբաղեցված տարածքը մոտ 700 հա է, ինչը կարելի է տեսնել նույն Google գործիքների միջոցով: Photo: Reuters Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |