12 հունվարի 2017 - 10:36 AMT
Արթուր Սարկիսովը տեղափոխվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ»: Նշվում է, որ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել ռուսական ակումբին, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի մայիսը, գրում է Armlur-ը:

«Ենիսեյը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում և 24-րդ տուրից հետո 34 միավորով չորրորդ տեղում է: Արթուր Սարկիսովը վերջերս էր հեռացել Սարանսկի «Մորդովիա»-ից, որի կազմում խաղում էր 2016-ից: