23 հուլիսի 2007 - 15:16 AMT
Սեպտեմբերին Պիտեր Սեմնեբին մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ
«Սեպտեմբերին ես մտադիր եմ այցելել Լեռնային Ղարաբաղ»,-շաբաթ օրը Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա նշել է, որ գտնվելով Ադրբեջանում, քննարկել է երկրի պաշտոնյաների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Պ.Սեմնեբին ընդգծել է, որ լինելով Բաքվում, ինքն իրեն հարց է տվել թե ինչու անարդյունք եղավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Սանքտ Պետերբուրգում:

«Եվրամիությունը կորոնի այդ պետությունների միջեւ հարաբերությունների բարելավման ուղիներ, եւ դա նշված է գործողությունների ծրագրում: Սակայն դա չի նշանակում թե Եվրամիությունը փորձում է մրցակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եւ ցանկանում է փոխարինել նրան: Մենք ցանկանում ենք աջակցել Մինսկի խմբի ջանքերին»,-ասել է Պ.Սեմնեբին:

Ընդ որում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել վերջերս կայացած հայ եւ ադրբեջանցի մտավորականների փոխադարձ այցերը, նշելով, որ հարկավոր է ամեն ինչ անել վստահություն սերմանելու համար կողմերի միջեւ: Նրա կարծիքով, այդ գործում առանձնահատուկ է ԶԼՄ-ների դերը, հաղորդում է Day.az-ը: