23 հուլիսի 2007 - 15:56 AMT
Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները չեն անդրադառնա Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների վրա
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները միանգամայն կանխատեսելի էին, սակայն խորհրդարանում կարող են հակասություններ եւ լարվածություն առաջանալ, եւ խորհրդարանը միատարր չի լինի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ARI Movement կազմակերպության միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Էրքուդ Էմչիօղլու: Նրա խոսքերով, Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն չի ձեւավորի կոալիցիոն կառավարություն: «Շանսեր չկան, թե ԱԶԿ-ն կարող է կոալիցիա կազմել Ազգային շարժման կուսակցության հետ, քանի որ այդ երկու կուսակցությունները հակադիր դիրքերի վրա են: Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին, ես չեմ կարծում, որ կարող են փոփոխություններ լինել: Նոր խորհրդարանը կզբաղվի զուտ թուրքական հարցերով, որոնցից գլխավորը Թուրքիայի անդամակցումն է ԵՄ-ին եւ պայքարը քուրդ անջատողականների դեմ»,-ընդգծել է Էմչիօղլուն: