Հետազոտողները ֆիքսել են, թե ինչպես են կապիկները, ռոբոտին «ցեղակցի» տեղ դնելով, ողբում նրա մահը (վիդեո) 12 հունվարի 2017 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Լրտեսը վայրի բնության մեջ» (Spy in the Wild) նոր ծրագիրը, որը եթեր է հեռարձակվելու BBC One հեռուստաալիքով, ցուցադրել է առաջին սերիայից մի հատված, որտեղ գորշ լանգուրները (Պակիստանում և Հնդկաստանում տարածված կապիկների ցեղատեսակ) ողբում են կապիկի կերպարանքով ռոբոտի մահը: Հոլովակում ռոբոտն աչքի մեջ տեղադրված տեսախցիկով հետևում է կապիկների առօրյա կյանքին, մինչև որ նրանցից մեկը «չի սպանում» իրեն` վայր գցելով ծառից, գրում է TJ-ն: Դրանից հետո լանգուրները սկսում են ողբալ «ցեղակցի» մահը: Պրիմատները շրջան են կազմում և սկսում են գրկախառնվել որպես աջակցության նշան` միաժամանակ նայելով ռոբոտի մարմնին: Spy in the Wild նախագծի վրա աշխատանք է տարվում արդեն 3 տարի: Նկարահանումներն անցկացվել են 21 երկրում 4K թողունակությամբ տեսագրող ռոբոտների օգնությամբ: Այդ ընթացքում նկարահանվել է ավելի քան 8000 ժամ տեսանյութ: Ըստ հեղինակների, կառավարվող «կենդանիների կերպարանքով լրտեսների» կիրառումը թույլ կտա առավելագույնս մոտենալ վայրի բնության աշխարհին, ինչը դեռ չէր հաջողվել մարդուն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ պատգամավորի հետ միջադեպի գործով ձերբակալված Վարդանյանը տնյաին կալանքի տակ կլինի Նրա նկատմամբ որոշվել է կիրառել նաև 7 միլիոն դրամ գրավ Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Ազատություն»․ՀՀ–ն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար |