Ռուսաստանի ՊՆ-ն պարզաբանել է Սիրիայում ռազմական ներկայության ավելացումը

Ռուսաստանի ՊՆ-ն պարզաբանել է Սիրիայում ռազմական ներկայության ավելացումը

PanARMENIAN.Net - Ռուս զինվորականներն արձագանքել են ամերիկյան Fox News ալիքի հաղորդագրությանն` անվանելով այն «քարոզչական հնարք», գրում է BBC-ին:

Fox News-ը հայտնել էր, որ Սիրիայում զորախմբի կրճատման մասին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանը հակառակ ռուսական ռազմական ներկայությունը Սիրիայում աճում է:

Fox News-ը հաղորդագրությունը տարածել էր ԱՄՆ 2 պաշտոնյայի վրա հղումով: Հեռուստաալիքի զրուցակիցները հայտնել էին, որ հունվարի 9-ին Հմեյմիմ ավիաբազա է տեղափոխվել Սու-25 4 կործանիչ: Աղբյուրներից մեկը պարզաբանել էր, որ իքնաթիռները լրալիցքավորման համար վայրէջք են կատարել Իրանում:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Պուտինի հանձնարարականը կատարվում է: Նա հիշեցրել էր, որ Սեվերոմորսկ են վերադառնում ՌԴ Հյուսիսային նավատորմի նավերը, այդ թվում ավիակիր «Ծովակալ Կուզնեցովը», որի մասին հայտնել էին բոլոր համաշխարհային ԶԼՄ-ներն, այդ թվում նաև Fox News-ը:

Ըստ Կոնաշենկովի, Հմեյմիմից հեռացել է 6 Սու-24, ժամանել է 4 միավոր Սու-25 կործանիչ: Նա անվանել է դա «պլանային ռոտացիա»` հայտարարելով, որ «ռուսական ինքնաթիռների մի մասը դուրս կբերվի»: Սիրիայում ռուսական խմբավորման ավելացման մասին հաղորդագրությունները Կոնաշենկովն անվանել է «պարզունակ քարոզչություն»:

Հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է Սիրիայում տեղակայված զորախմբի կրճատումն ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման: Այդ մասին հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

ՌԴ նախագահ Պուտինը հավանություն է տվել Սիրիայում զորախմբի կրճատմանը դեկտեմբերի 29-ին: Նույն օրը ՌԴ իշխանությունները հայտարարեցին, որ Սիրիայի կառավարությունը և զինյալ ապստամբները պայմանավորվել են հրադադար հաստատել և խաղաղ բանակցություններ սկսելու մասին: Դեկտեմբերի 31-ին ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունեց ՌԴ ներկայացրած բանաձևը Սիրիայում հրադադարի հաստատման և խաղաղ բանակցությունների մասին:

Սու-25 կործանիչներն օգտագործվում են օդից կրակային աջակցության համար հարձակողական գործողությունների ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---