Ռուս փորձագետ. Բաքվի համար անիրական է հաղթել Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ պայքարում24 հուլիսի 2007 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ազգային համաձայնություն է կայացվել առ այն, որ հանրապետությունը պետք է անկախ պետություն լինի, ուստի այս կամ այն թեկնածուի հաղթանակը նախագահական ընտրություններում սկզբունքորեն չի անդրադառնա ընդհանուր դրության վրա: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Միխաիլ Ալեքսանդրովը: «Խոսքը նրբությունների մասին է: Ասենք, Բակո Սահակյանը չափավոր դիրքորոշում է որդեգրել եւ կողմնորոշված է Հայաստանի հետ կապի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների ուղղությամբ: Մասիս Մաիլյանն ավելի կոշտ է, նա դեմ է Ադրբեջանին յոթ գրավյալ շրջանները հանձնելուն եւ կողմ է ավելի ինքնուրույն դիրքորոշում որդեգրելուն բանակցային գործընթացում»,-նկատել է Ալեքսանդրովը` հավելելով, որ ամեն դեպքում Ստեփանակերտում հիմնական ուղղությունը համարվում է բանակցությունները: Ընդ որում, նա նկատել է, որ Ալիեւը բավականին պարզամիտ է` եթե հույս ունի վերադարձնել Ղարաբաղը երկխոսության միջոցով: «Ուժային լուծումը ավանտյուրա է, որը կրախի կենթարկի Ադրբեջանը: Բաքվի համար անիրական է հաղթել Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ պայքարում, որքան էլ նա ավելացնի ռազմական բյուջեն»,-գտնում է Ալեքսանդրովը: Բանը միայն փողը չէ, նկատել է նա, այլ նաեւ մարտունակ բանակը: «Պետք է նշել նաեւ, որ Հայաստանը ռազմական համաձայնագիր է կնքել Ռուսաստանի հետ, այնտեղ է առաքվում ամենաժամանակակից ռազմական տեխնիկան շատ ավելի էժան գներով: Արտաքին շուկայում սպառազինության որոշ տեսակներ Ադրբեջանը նույնիսկ գնել չի կարողանա, ոչ ոք նրան չի վաճառի: Այդպիսով, անհիմն է հույսը դնել գերազանցության եւ բլիցկրիգի վրա»,-ընդգծել է Ալեքսանդրովը` հավելելով, որ «այդ սեւեռվածությունը» կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանն ընդհանրապես կարող է կորցնել ԼՂՀ անվտանգության գոտու յոթ շրջանները: Դեռեւս, գտնում է նա, հնարավորություն կա իրականացնել «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձեւը` Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը, իսկ նա վերադարձնում է տարածքները: «Սակայն այժմ ժամանակը Բաքվի օգտին չի աշխատում: Կոսովոյի նախադեպը, որը, հավանաբար կհանգուցալուծվի Արեւմուտքի կողմից մարզի ինքնուրույնության միակողմանի ճանաչմամբ, միայն կնպաստի Ղարաբաղի մտադրություններին: Իսկ «հինգերորդ շարասյունն» ու հեղաշրջումը Ստեփանակերտում բացառվում են, քանի որ այնտեղ ոչ մի ադրբեջանցի չկա»,-ամփոփել է Միխաիլ Ալեքսանդրովը, հաղորդում է «Նականունե.ռու»-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |