Մխիթարյանի գոլերը` «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում13 հունվարի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստներից ամենագեղեցիկ գոլերի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գրում է Football.ua-ն: Մխիթարյանին հաջողվել է մի քանի կարևոր գոլերի հեղինակ դառնալ դեկտեմբերին: Դեկտեմբերի լավագույն գոլերի քվեարկության արդյունքում Մխիթարյանը զբաղեցրել է առաջին 3 հորիզոնականը: Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրոդ լավագույն խաղացողը դեկտեմբերի արդյունքներով՝ զիջելով առաջին տեղը Զլատան Իբրահիմովիչին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |