13 հունվարի 2017 - 14:21 AMT
Իրաքի բանակը երկրորդ կամուրջն է ազատագրել Մոսուլում

Իրաքի հատուկ նշանակության ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան մասը արևմտյանին կապող երկրորդ կամուրջը: Արևմտյան շրջանները դեռևս վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները, հայտնում է Reuters-ը:

«Իսլամական պետության» գրոհայիններից Մուսուլի ազատագրման գործողության շրջանակում ազատագրվել է նաև Մոսուլի համալսարանի մի մասը: Համալսարանը գտնվում է քաղաքի արևելյան մասում, հայտնում է ՌԻԱ Նովոստին AP գործակալության վրա հղումով:

Իրաքցի զինվորականներին հաջողվել է մտնել համալսարանի տարածք հունվարի 13-ի առավոտյան և հսկողություն հաստատել ուսհաստատության որոշ մասնաշենքերում: Սա համարվում է մարտավարական նվաճում:

Մոսուլի ազատագրման գործողությունն ընթանում է 2016-ի հոկտեմբերից: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: