Կոսովոն մտադիր չէ անկախություն հռչակել միակողմանի կարգով24 հուլիսի 2007 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Կոսովոն մտադիր չէ անկախություն հռչակել միակողմանի կարգով, այլ կհամակարգի իր գործողությունները Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն: «Մեզ համար չափազանց կարեւոր է, որ գործընթացը համակարգված լինի եւ զարգանա միջազգային հանրության, ԱՄՆ-ի եւ առաջին հերթին ԵՄ-ի հետ սերտ համագործակցությամբ»,-ասել է Սեյդիուն ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ բանակցություններից հետո: Վաշինգտոնյան բանակցություններում Սեյդիուից բացի Կոսովոյի պատվիրակության կազմում են Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Կոլ Բերիշն ու երկրամասի վարչապետ Ագիմ Չեքուն: Ենթադրվում է, որ չորեքշաբթի օրը, Վաշինգտոն կժամանի Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչը: Ավելի վաղ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն Մըքքորմակն ասել էր, որ Ռայսը համբերության կոչով է դիմելու Կոսովոյի առաջնորդներին, քանի որ ոչ ոք չի շահի սկսված դիվանագիտական գործընթացի արգելակումից: «Մենք շարունակում ենք խորհրդակցություններն եվրոպացիների հետ եւ անշուշտ պահպանում ենք շփումները Ռուսաստանի հետ այդ` Կոսովոյի հարցի վերաբերյալ»,-հավաստիացրել է Մըքքորմակը, գրում է Լենտա-ռու-ն: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Կոսովոյի վերաբերյալ նոր բանաձեւի հեղինակները հանեցին այն քվեարկությունից ՄԱԿ-ի ԱԽ-ում եւ հանձնարարեցին շփման խմբին, որտեղ ընդգրկված են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, բանակցություններ նախաձեռնել Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ: Դա կատարվեց այն պատճառով, որ Ռուսաստանը սպառնաց վետո կիրառել քվեարկության ժամանակ: Ըստ ռուս դիվանագետների, չնայած ուղղումներին, բանաձեւը փաստորեն անկախություն է տրամադրում Կոսովոյին, անտեսելով Սերբիայի դիրքորոշումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին |