2016-ին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 12%-ով13 հունվարի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - 2016-ին 2015-ի համեմատ ՀՀ օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 10.4 տոկոս աճ կամ ուղևորահոսքի տարբերությունը կազմել է մոտ 200.000 մարդ: 2016-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2.105.540 մարդ՝ 2015-ի ուղևորահոսքը գերազանցելով 12 տոկոսով, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: 2016-ին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992-ից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը: 2016-ին Երևանից մեկնել է 1.048.153 ուղևոր և ժամանել է 1.057.387 ուղևոր, իսկ 2015-ին մեկնածների թիվը կազմել է 944.373 ուղևոր, ժամանածներինը՝ 935.294 ուղևոր: 2016-ին ժամանող ուղևորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղևորների քանակին: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևորահոսքը կազմել է 189.018 մարդ՝ գրանցելով 23.4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ: «Զվարթնոց» օդանավակայանում 2016-ին բեռնափոխադրումը կազմել է 18.269 տոննա ապրանք, որը 80,4 տոկոսով ավելին է, քան 2015-ին է եղել: 2016-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել 9266 թռիչք- վայրէջ՝ գրանցելով 2,8 տոկոս աճ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ: Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016-ին ուղևարահոսքը կազմել է 12.421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4.2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |