Հուլիսի 25-ին Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիի հետ: Հուլիսի 26-ին նախարար Օսկանյանը կայցելի Աջարիա, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ: Բաթումում նախարար Օսկանյանը կծանոթանա նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոսության համար ընտրված շենքի պայմաններին:



Հուլիսի 28-ին նախարար Օսկանյանը Լոռու մարզում հանդիպում կունենա Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացւոցչությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---