24 հուլիսի 2007 - 18:28 AMT
Կոսովոյի անկախությունը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել նմանատիպ խնդիրներ ունեցող այլ երկրներում
«Կոսովոյի ինքնահռչակման կամ անկախության «մեքենայական» ճանաչման քաղաքական հետեւանքները կարող են շղթայական ռեակցիա առաջացնել նմանատիպ խնդիրներ ունեցող այլ երկրներում: Եւ առաջին հերթին, ԱՊՀ տարածքում: Չէ որ այդ դեպքում, աբխազների, օսերի եւ մերձդնեստրցիների ցանկությունը նույն ճանապարհով գնալու, լրիվ օրինական կլինի: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի Ռուսաստանը: Արեւմտյան քաղաքագետներից մեկի հետ աշխատանքային հանդիպումներից մեկի ժամանակ Վլադիմիր Պուտինը, հիշում եմ, շատ հստակորեն հայտարարեց, որ եթե Կոսովոն անկախանա, ապա Մոսկվան արմատապես կվերանայի իր քաղաքականությունը հետխորհրդային տարածքում: Արդյոք Ռուսաստանը այնքան խիզախություն ու քաղաքական կամք կունենա, որպեսզի գրավի չճանաչված հանրապետությունների կողմը: Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ պատասխանն այդ հարցին մենք շատ շուտով կստանանք»,- գտնում է Արտաքին քաղաքականության հարցով գերմանական խորհրդի Ռուսաստանի եւ ԱՊՀ հարցերով ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Նրա խոսքերով, Վրաստանի եւ Մոլդավիայի ճակատագիրը որոշվում է Կոսովոյում:

Գերմանացի քաղաքագետը նշել է, որ Ահտիսաարիի ծրագիրը Կոսովոյի անկախության «մեքենայական» ճանաչման մասին նորից չանցավ շնոհիվ Ռուսաստանի հակազդեցության, սակայն ամբողջությամբ չտապալվեց: «Ամերիկան վստահորեն հանդես է գալիս հօգուտ դրա, Ռուսաստանը համառորեն դիմադրում է: Պարզ չէ, ինչ անել Սերբիայի հետ, որը հասկանալի պատճառներով հրաժարվում է իր ինքնավար մարզի անկախության գաղփարից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից քննարկումը Կոսովոյի հարցով Կոնտակտային խումբ տեղափոխման որոշումը շատ կարեւոր փոխզիջում է: Դա ժամանակի գործոնն օգտագործելու եւս մեկ փորձ է: Այժմ խոսքը ոչ թե քաղաքական գործիչներինն է, այլ փորձագետներինը, ովքեր հավեյլալ ուսումնասիրություններ են կատարելու տեղերում: Մոսկվոյի համար դա լավ հնարավորություն է մերժելու Արեւմուտքի մեղադրանքները, որ ռուսները, չհասկանալով խնդրի էությունը, ասում են «ոչ» պարզապես սկզբունքից ելնելով, ի հեճուկս ամերիկացիների: Սակայն Ահտիսաարիի ծրագրի կողմնակիցները անկասկած անձնատուր չեն լինում: Լրիվ կանխատեսելի է նաեւ ԱՄՆ-ի պահելաձեւը: Ջորջ Բուշին իր ղեկավարման վերջում չափազանց պետք է հաղթանակ Կոսովոյի հարցում»,- ընդգծել է Ռարը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: