Շուրջ 10 հազար մարդ է մասնակցել «Call-In Day» քարոզարշավին` ի պաշտպանություն Ցեղասպանության մասին բանաձեւի25 հուլիսի 2007 - 13:49 AMT PanARMENIAN.Net - 220 կոնգրեսականների հետ միասին Ամերիկայի հազարավոր հայեր եւ մարդու իրավունքի պաշտպաններ մասնակցեցին Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին սատարելու նպատակով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` ANCA-ի կազմակերպած երկրորդ համազգային քարոզարշավին: Շուրջ 10 հազար մարդ է այցելել ANCA-ի վեբ-կայք եւ եւս 2,500-ը եղել են կապի մեջ կոնգրեսականների գրասենյակների հետ հուլիսի 23-ին: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով մասնակցեց «Call-In Day» առաջին քարոզարշավին, որը օգնեց մեզ հավաքել 218 կոնգրեսականների ձայներ, եւ մեր աջակցությունը հայտնել բոլոր նրանց, ով այսօր կոչ արեց քվեարկել Ներկայացուցիչների պալատում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ բանաձեւի հեղինակ Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆի, բանաձեւի օգտին կազմակերպած ANCA-ի համազգային քարոզարշավը հզորության հսկայական ցուցադրում էր: «Այդ կոչերը օգտակար գործիք են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման համար: Ես երախտապարտ եմ ANCA-ին եւ նրա բոլոր կողմնակիցներին այդ կարեւոր ծրագրին մասնակցելու համար»,-ընդգծել է Շիֆը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ ապրիլի 24-ի ամենամյա իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահին «ցեղասպանություն» բառն օգտագործել պարտադրող 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատի քվեարկությանն է ներկայացվել կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |