ՄԱԿ-ի ԳՎ-ի 62-րդ նստաշրջանում կքննարկվեն նախորդ նստաշրջանից մնացած Ղարաբաղին վերաբերող հարցեր25 հուլիսի 2007 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր երկու կետ, որոնք ուղղակի առնչություն ունեն ղարաբաղյան հակամարտության հետ որպես այդպիսին` մեկը ներկայացված Ադրբեջանի կողմից, մյուսը` ՎՈՒԱՄ-ի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, նշյալ հարցերից որեւէ մեկը դեռեւս չի քննարկվել ԳՎ 61-րդ նստաշրջանի ընթացքում եւ, որպես այդպիսին, նրանք, ըստ ԳՎ ընթացակարգերի, ներառվում են հաջորդ նստաշրջանի նախատեսվող օրակարգի կետերի շարքում: «Օրակարգի կետերը ներառված են համարվում հաջորդ նստաշրջանի օրակարգում միայն համապատասխան որոշման դրույթի առկայության կամ տվյալ նստաշրջանի ժամանակ գլխավոր վեհաժողովի կողմից համապատասխան որոշման կայացման դեպքում»,-նշել է նա:Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ ղարաբաղյան խնդրի հարցը պարտադիր կքննարկվի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ընթացքում ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |