Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռի կործանման նախնական վարկածը հայտնի է16 հունվարի 2017 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ի առավոտյան Բիշքեկի արվարձանում վթարի ենթարկված թուրքական Boeing 747-ը, անցնելով թռիչքուղին, դիպել է ցանկապատին, որից հետո ընկել է օդանավակայանից ոչ հեռու գտնվող ամառանոցային թաղամասի վրա: Այդ մասին ասել է Ղրղզստանի Գերագույն խորհրդի տրանսպորտի և հաղորդակցությունների կոմիտեի նախագահ Մարատ Ամանկուլիևը, գրում է ՏԱՍՍ-ը 24.kg-ի վրա հղումով: «Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը վայրէջքի էր գնում արևելքից դեպի արևմուտք, սակայն, անցնելով թռիչքուղին, դիպել է ցանկապատին և ընկել ամառանոցների վրա: Հրդեհ է բռնկվել, զոհվածների մասին վերջնական տվյալներ դեռ չկան»,-ասել է Ամանկուլիևվը: Քաղավիացիայի ղեկավարի տեղակալ Բակիտ Ջունուշալիևն իր հերթին հայտարարել է, որ ինքնաթիռն, անցնելով թռիչքուղու վրայով, փորձել է շրջադարձ կատարել: «Թե ինչու է դա արվել, պարզ կլինի միայն հետաքննությունից հետո: Ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվել, մենք չգիտենք, թե ինչպես է գործել օդաչուն և ինչ որոշումներ է ընդունել»,-ասել է նա: Օդանավում անձնակազմի 4 անդամ է եղել և մեկ ուղեկցող: Բիշքեկի մոտ թուրքական Boeing 747 ինքնաթիռ է կործանվել` ավելի քան 30 մարդ է զոհվել: Բեռնատար ինքնաթիռը կործանվել է հունվարի 16-ի առավոտյան, այն կատարում էր Հոնկոնգ-Բիշքեկ չվերթը: Ըստ Ղրղզստանի իշխանությունների տվյալների, իքնաթիռը վայր է ընկել ամառանոցային ավանի շրջանում, քանդվել է 32 բնակելի տուն: Ինքնաթիռի կործանման հետևանքով 8 մարդ, այդ թվում 6 երեխա, տեղափոխվել է հիվանդանոց ծանր վնասվածքներով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |