Հայաստանը երբեք չի գնել եւ չի պատրաստվում զենք գնել Ալբանիայից

PanARMENIAN.Net - «Հայաստանը երբեք չի գնել եւ չի պատրաստվում զենք գնել Ալբանիայից: ԱՊԱ լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը սուտ է սկզբից մինչեւ վերջ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:



Հիշեցնենք, որ ԱՊԱ-ն հղում անելով Industrywatch-ին, հաղորդել է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են տարանցման իրավունք տալ ալբանական զենքի եւ զինամթերքի խոշոր խմբաքանակ Հայաստան առաքելու համար:



«Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշի խոսքերով, Թուրքիան ստիպել է ետ շրջել զենքով բեռնված ալբանական նավը: «Մեր նավերից մեկը 60 կոնտեյներներով, որոնք բեռնված էին հիմնականում ծանր հրետանիով եւ զինամթերքով, Դուրրես նավահանգստի կայանում էր: Նավը Դուրրեսից դուրս էր եկել դեպի Ստամբուլ»,-նշում է նա` հավելելով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդրահարույց հարաբերությունները հանգեցրին նրան, որ նավը ստիված էր վերադառնալ եւ զենքը բեռնաթափել Դուրրես նավահանգստում: Զենքի առեւտրով զբաղվող MEIKO ընկերության տնօրենը նկատել է, որ Ալբանիան գործ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետ: MEIKO ընկերությանը, որը փորձ ունի զենքի առաքման հարցում, հանձնարարվել էր կապեր հաստատել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ եւ գործարք կնքել: Աղբյուրը նշում է նաեւ, որ հայկական կողմը պետք է վճարեր զենքի առաքման համար»,-գրում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---