Թուրքիայում դպրոցական ծրագրերից հանել են Դարվինի տեսությունը16 հունվարի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարարությունը հանել է Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը դպրոցների համար նախատեսված կրթական ծրագրից, հայտնում է Haberturk-ը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017-ին: 12-րդ դասարանների համար նախատեսված կենսաբանության դասագրքերից կհանվի «Կյանքի ծագումը և էվոլյուցիան» թեման: Փոխարենը դպրոցականները կուսումնասիրեն կենդանի էակների վրա շրջակա միջավայրի ազդեցության մասին բաժինը: Ուսանողներին կդասավանդվի հուլիսի 15-ի խռովության մասին դասընթաց, գրում է Republic-ը Turkish Minute-ի վրա հղումով: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |