«Կյանքը` սպորտի ռիթմով» մասսայական մարզումները վերսկսվել են

«Կյանքը` սպորտի ռիթմով» մասսայական մարզումները վերսկսվել են

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին ամանորյա տոների առիթով, վերսկսվել են «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճում:

2017-ի առաջին մարզումներին, որոնց ավանդաբար մասնակցում են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 100 մարզվող, այս անգամ միացել են նաև մեծ թվով նորեկներ:

Մարզիչների մասնակցությամբ անցկացվող մարզումների ընթացքում հաշվի են առնվում բոլոր մասնակիցների տարիքը, առողջական վիճակը, մարզումային փորձը և մարզվածության աստիճանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ: Մարզումները մեկնարկել են 2016 թվականի հոկտեմբեր ամսին, դրանք անվճար են և նախատեսված են բոլոր ցանկացողների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---