Վարչապետը Մոսկվայում Մեդվեդևի հետ կքննարկի հայ-ռուսական գործակցության օրակարգը![]() 17 հունվարի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը: ՀՀ և ՌԴ վարչապետները կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր` ուղղված ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը տարբեր ոլորտներում: Վարչապետների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2016-ի հոկտեմբերիին: Բելառուս աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 27-ին Բելառուսի մայրաքաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հաջորդել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքները: ![]() ![]() «Մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,–ասել է նա «Սա այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,–ասել է նա «Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,– ասել է Հովհաննիսյանը Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |