Վախճանվել է Լուսին հասած վերջին աստղագնացը![]() 17 հունվարի 2017 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Աստղագնաց Յուջին Սերնանը, որը Լուսնում վայրէջք կատարած աստղագնացներից վերջինն էր, մահացել է 83 տարեկան հասակում, ասվում է ՆԱՍԱ-ի կայքում, հայտնում է Lenta.ru-ն: ԱՄՆ ՌԾՈւ նավատորմի կապիտան Յուջին Սերնանը 3 անգամ է տիեզերք գնացել. 1966-ին որպես «Ջեմինի-9Ա» տիեզերանավի երկրորդ օդաչու, 1969-ին` որպես «Ապոլոն-10»-ի անձնակազմի անդամ, իսկ 1972-ին նա գլխավորել է «Ապոլոն-17» առաքելությունը: Սերնանը եղել է Լուսնի վրա և դարձել է երկրորդ ամերիկացին, որը դուրս է եկել բաց տիեզերք: Կարիերան Սերնանն ավարտել է 1972-ի դեկտեմբերից հետո, երբ մասնակցել է Լուսնի վրա վերջին վայրէջքին: «Ապոլոն 17»-ը Միացյալ Նահանգների «Ապոլոն» ծրագրի 11-րդ և վերջին արշավախումբն էր։ Տիեզերանավն ուղեծիր դուրս եկավ 1972 թ. դեկտեմբերի 7-ին երեք տիեզերագնացով. հրամանատար՝ Յուջին Սերնան, օդաչուներ՝ Ռոլանդ Էվանս և Հարիսոն Շմիտ: Ապոլոն 17-ն առ այսօր մարդու կողմից ղեկավարվող լուսնի վրա վայրէջք կատարած վերջին տիեզերական թռիչքն է: 1976-ի հուլիսին Յուջին Սերնանն ազատվել է ՌԾՈւ շարքերից 20-ամյա ծառայությունից հետո և ավարտել է աշխատանքը ՆԱՍԱ-ում: Դրանից հետո նա հանդես էր գալիս որպես հեռուստամեկնաբան տիեզերական շաթլների թռիչքների հեռարձակման ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |