Ժիրու. Իմ «կարիճը» Մխիթարյանի գոլից լավն էր

Ժիրու. Իմ «կարիճը» Մխիթարյանի գոլից լավն էր

PanARMENIAN.Net - «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն համեմատել է «կարիճի» իր գոլը «Կրիստալ Փելեսի» դարպասին «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նմանատիպ գոլի հետ «Սանդերլենդի» դարպասին:

«Իրականում, «Փելաքսի» հետ խաղի ընդմիջման ժամանակ թիմակիցներս «հոգուս հետ էին խաղում»` ասելով, որ Մխիթարյանի գոլն ավելի լավն էր: Խելագարվելու բան է, որ մեկ շաբաթվա ընթացքում 2 այդքան նման գոլ է իրացվել»,-ասել է Ժիրուն, գրում է Sports.ru-ն Sky Sports-ի վրա հղումով:

«Այո, Հենրիխն էլ ամեն ինչ հիանալի արեց, բայց ես կարծում եմ, որ իմ գոլն ավելի լավն էր: Իսկ եթե լուրջ` դա զուտ խոսակցություններ ու կատակներ են հանդերձարանից, ուղղակի մենք բոլորս զարմացած էինք»,-հավելել է Ժիրուն:

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (3:1) ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլն է ճանաչվել: Դեկտեմբերի 26-ին Մխիթարյանը «Սանդերլենդի» հետ խաղում, փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին, 86-րդ րոպեին դարձավ անհավանական գոլի հեղինակ` Զլատան Իբրահիմովիչի փոխանցմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---