Ցեղասպանություն բառի համար Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել դատախազություն![]() 17 հունվարի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության (ՄՄԿ-BBP) Էդիրնեի նահանգային կառույցի ղեկավար Արիֆ Քյոռօղլուն մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացրել դատախազություն։ Թուրքական Beyaz Gazetesi թերթին հղումով Ermenihaber.am-ը հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցում Քյորօղլուն Փայլանին մեղադրել է ժողովրդի մեջ քեն և թշնամանք սերմանելու համար։ Թուրք պատգամավորի պնդմամբ` մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար: Նա պնդել է, որ ցեղասպանության խնդիրը վիճարկելի հարց է. «Մեր պետությունը բացել է այս թեմայի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը՝ ներկայացնելով դրանք ամբողջ աշխարհի դատին», - ասել է Քյոռօղլուն: Նրա դիտարկմամբ՝ հայ պատգամավորն իր հայտարարությամբ հանցանք է գործել՝ թաքնվելով պատգամավորական անձեռնամխելիության ետևում: Քյոռօղլուն պնդել է, թե իբր Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր հայերն ու մյուս տեղաբնիկները ապրել են խաղաղ ու համերաշխ: Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Կարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է... Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»: Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի առաջիկա 3 նիստին: ![]() ![]()
Ցուցարարները ակցիային են մասնակցել Հայաստանի դրոշով և պաստառներով
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |