ԱՄՆ 26 կոնգրեսական մտադիր է բոյկոտել Թրամփի երդմնակալությունը17 հունվարի 2017 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Աճում է դեմոկրատ կոնգրեսականների թիվը, որոնք մտադիր են բոյկոտել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Իր որոշման մասին հայտարարել է արդեն 26 մարդ: Որպես պատճառ պատգամավորներից շատերը նշում են Թրամփի արտահայտությունները կոնգրեսական Ջոն Լյուիսի հասցեին, գրում է BBC-ին: Լյուիսը տարիներ շարունակ եղել է հանուն քաղաքացիական իրավունքի շարժման ակտիվ մասնակից և շատերի համար հերոս է դարձել: Լյուիսը Թրամփին «ապօրինի նախագահ է» անվանել, իսկ նա իր հերթին գրել է Twitter-ում. «Այդ ամենը դատարակ խոսակցություններ են, դատարկ, դատարկ` և ոչ մի գործողություն կամ արդյունք»: Դրանից հետո դեմոկրատ պատգամավորներից շատերը որոշել են խախտել ավանդույթն ու չմասնակցել նախագահի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է հունվարի 20-ին: «Երբ դու վիրավորում ես կոնգրեսական Լյուիսին, դու վիրավորում ես Ամերիկան»,-հայտարարել է Իվետ Քլարքը` Նյու Յորքի 5 ներկայացուցիչներից մեկը, որոնք բոյկոտում են երդմնակալությունը: Առաջինն իր որոշման մասին հայտարարել է Իլինոյսից ընտրված պատգամավոր Լուիս Գուտիերեսը, իր որոշման մասին նա հայտնել էր դեռ դեկտեմբերին: «Ես չեմ կարողանա նայել կնոջս աչքերին, դուստրերիս ու թոռներիս աչքերին, եթե ներկա լինեմ այն ամենից հետո, ինչ նա ասել է կանանց, լատինամերիկացիների, սևամորթների, մահմեդականների մասին, կարծես այն ամենն, ինչ նա ասել է կամ գրել իր թվիթներում ջնջվել է մեր հիշողությունից»,-ասել է Գուտիերեսը: Դոնալդ Թրամփը մեծ դժվարություններ ունի արարողության ժամանցային մասի կազմակերպման հետ կապված: Ամերիկացի հայտնի երաժիշտներից ոչ մեկը չի ցանկացել ելույթ ունենալ երդմնակալության ժամանակ: Թրամփն առայժմ ունի միայն «Ամերիկայի տաղանդները» մրցույթի 16-ամյա հաղթող Ջեկի Իվանկոյի, ռազմական քայլերթերի համույթի և Radio City Rockettes վարյետեի մասնակցությունը, սակայն պարողներից ոմանք արդեն հրապարակավ հայտարարել են, որ չեն մասնակցելու: ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը 1937-ից ի վեր անցկացվում է հունվարի 20-ին: Եթե այդ օրը կիրակի է լինում, նախագահը երդում է տալիս մասնավոր արարողության ժամանակ, իսկ հանդիսություններն անցնում են հունվարի 21-ին: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |