Գերմանիայի ԱԳՆ-ն վերահաստատել է՝ կողմ է Մերձավոր Արևելքում «երկու պետության» գաղափարին

Գերմանիայի ԱԳՆ-ն վերահաստատել է՝ կողմ է Մերձավոր Արևելքում «երկու պետության» գաղափարին

PanARMENIAN.Net - ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը վերահաստատել է, որ մերձավորարևելյան կարգավորման հարցում հավանություն է տալիս «երկու պետության» գաղափարին: «Դա Պաղեստինի և Իսրայելի միջև տևական խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է»,-ասել է նախարարը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի 15-ին Փարիզում մերձավորարևելյան համակարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով տեղի ունեցավ: Համաժողովի հիմնական նպատակն էր աջակցել փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսմանը: Մասնակցել է 70 երկրի ներկայացուցիչ: Իսրայելը բոյկոտել է համաժողովը` համարելով, որ այն միայն հետաձգում է խաղաղության հաստատումը, ամրապնդելով պաղեստինցիների անհաշտ դիրքորոշումը: Պաղեստինցիները ողջունել են բազմակողմ մոտեցումը: Կոնֆերանսի ամփոփիչ փաստաթղթում կողմերին խորհուրդ է տրվում ճանաչել «2 պետություն` 2 ժողովրդի համար» սկզբունքը:

Պաղեստինցիները պահանջում են, որ երկու ինքնիշխան պետությունների սահմաններն անցնեն այն բնագծով, որը կար մինչև 1967թ. Վեցօրյա պատերազմը` տարածքների հնարավոր փոխանակմամբ: Նրանք հուսով են սեփական պետությունը ստեղծել Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը մայրաքաղաք դարձնել:

Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին, առավել ևս կիսել արաբների հետ Երուսաղեմը, որն արդեն իսկ հայտարարված է հավերժ և անբաժան մայրաքաղաք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---