Խաչանովը գերազանցել է Մարատ Սաֆինի 13-ամյա վաղեմության ռեկորդը17 հունվարի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող 20-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Australian Open-ի առաջին շրջանում գերազանցել է Մարատ Սաֆինի 13-ամյա վաղեմության ռեկորդը: Ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ հանդիպման ժամանակ նա 32 անպատասխան մատուցում է կատարել` մեկ էյսով գերազանցելով իր նախորդի 2004թ. ռեկորդը, գրում է Life.ru-ն: Արդյունքում Խաչանովը հաղթել է 4 սեթում` 6:4, 3:6, 7:6, 6:3 հաշվով: Առաջին մատուցման ժամանակ թենիսիստը վաստակել է միավորների գրեթե երեք քառորդը, իսկ նրա յուրաքանչյուր չորրորդ մատուցում էյս էր դառնում: Խաչանովը ռեկորդը սահմանել է վերջին մատուցման շնորհիվ` հաղթելով 4-րդ սեթի 8-րդ գեյմում: 13 տարի առաջ Մարատ Սաֆինը, 31 անպատասխան մատուցում կատարելով, Australian Open-ի կիսաեզրափակչում հաղթեց Անդրե Աղասիին: 1991-ից ի վեր, երբ վիճակագրությունը սկսեցին պաշտոնապես գրանցել, մինչ օրս անպատասխան մատուցումների այդ ցուցանիշը լավագույնն էր ՌԴ թենիսիստների համար միջազգային մրցաշարերում: Այն ժամանակ Սաֆինը եզրափակչում զիջեց Ռոջեր Ֆեդերերին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |