Անկարան ցանկանում է բացառել «ցեղասպանություն» տերմինի կիրառումը 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ

PanARMENIAN.Net - «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այսպես կոչված «գաղտնի օրենքի» նպատակն է «ցեղասպանություն» տերմինի բացարձակ բացառումը 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, ոչ մի այլ բան այդ օրենքում չկա: «Հասկացությունների փոփոխումը տվյալ դեպքում չի վերաբերում հարցի էությանն ու Թուրքիայի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ընդգծել է Ռուստամյանը:



Իր հերթին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշել է, որ Էրդողանը ոչ մի նոր բան չի ասել: «Ինչ տարբերություն` ինչպես անվանել, էությունը դրանից չի փոխվում: Ընդհանրապես, լուրջ ակադեմիական մակարդակներում անկրթություն է համարվում Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելը: Դա պատմական փաստ է, ինչպես էլ Անկարան փորձի այն ներկայացնել: Թուրքիայի վարչապետի հայտարարությունը բացառապես ներքին օգտագործման համար է»,- ասել է Դեմոյանը:



Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 3-ին գաղտնի օրենք է ստորագրել (N 2007-18), որով արգելվում է օգրագործել «sozde» բառը («ենթադրվող», «այսպես կոչված»- թուր.) Հայոց ցեղասպանության նկատմամբ: Էրդողանի օրենքի համաձայն, այսուհետ Հայոց ցեղասպանությունը պաշտոնական փաստաթղթերում եւ հասարակությանը պետք է ներկայացվի որպես «1915 թվականի իրադարձություններ» կամ «հայկական պնդումներ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---