Զեկույց. Հայաստանը համակողմանի զարգացմամբ հետ է մնում հարևան երկրներից18 հունվարի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բավականին համեստ ցուցանիշներ ունի 79 զարգացող երկրների շարքում զբաղվածության, աշխատանքի վարձատրության, կյանքի մակարդակի և սոցիալական ինտեգրման տեսակետից: Այդ են վկայում Համաշխարհային տնտեսական ֆորումի նոր զեկույցի տվյալները: Զեկույցում, որը կոչվում է «Զեկույց համակողմանի աճի ու զարգացման մասին-2017», բերված են 109 երկրների համակողմանի զարգացման ցուցանիշները, որոնցից 30-ը համարվում է զարգացած տնտեսությամբ երկիր, իսկ մնացած 79-ը` զարգացող: Հետազոտության արդյունքները հիմնված են 12 առանցքային ցուցանիշի վրա 3 հիմնական ուղղություններով` աճ և զարգացում, ներգրավվածություն, սերունդների միջև հավասարություն և կայունություն: Հայաստանը զարգացող երկրների ցանկում հայտնվել է 50-րդ տեղում` զգալիորեն զիջելով հարևաններին. Ադրբեջանն այդ ցուցակում 2-ն է, Թուրքիան` 20-ը, Իրանը` 21-րդը, Վրաստանը` 31-րդը: Ռուսաստանը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 40-րդ տեղում է` կրկին զիջելով հարևան Թուրքիային, որը 9-րդ հորիզոնականում է, Ադրբեջանին, որը 24-րդն է, Իրանին, որը 27-րդն է և Վրաստանին, որը 34-րդն է: Զարգացող երկրների առաջին եռյակում են Լիտվան, Ադրբեջանն ու Հունգարիան: Զարգացող երկրների թվում առաջատարը Նորվեգիան է, որին հաջորդում են Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Իսլանդիան և Դանիան: Զարգացող տնտեսությամբ երկրների առաջին տասնյակում են Շվեդիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ավստրիան: Վարկանիշի վերջին հորիզոնականում Մոզամբիկն է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |