Արամ Մանուկյանի կալանավորումը երկարացվել է ևս 2 ամսով

Արամ Մանուկյանի կալանավորումը երկարացվել է ևս 2 ամսով

PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 17-ին ևս երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը:

Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի համար սպասելի էր դատարանի որոշումը: Հենց այդ կանխորոշված ելքից ելնելով էլ Մանուկյանը չէր ներկայացել դատարան: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արամ Մանուկյանին մինչ վճռի հրապարակումը տեսակցել էր պաշտպանը:

«Ասաց գամ ի՞նչ անեմ: Ամեն անգամ նույն բանն է լինում: Հավատ չունի, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է Բաղդասարյանը, մեջբերում է «Ա1+»-ը:

Նա տեղեկացրել է, որ Մանուկյանի առողջական վիճակն էլ հիմա լավ է, առանց հենակների քայլում է:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---