Թուրքիան մի շարք պատճառներով լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի ծավալի Իրաքում

PanARMENIAN.Net - Թուրքիան լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի ծավալի Իրաքի հյուսիսում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հուլիսի 27-ին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, դրան խոչընդոտում են մի շարք պատճառներ` տնտեսական եւ քաղաքական: «Իրաքի եւ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը կազմում է $2,7 մլրդ., իսկ նոր խորհրդարանում պատգամավորներից շատերը քրդական ծագում ունեն»,- նշել է Սաֆրաստյանը:



Նա նաեւ նշել է, որ հնարավոր է, Անկարան մեծացնի քաղաքական ճնշումը Բաղդադի վրա, Իրաքի հետ սահմանին ռազմական կոնտինգենտ տեղակայի, սակայն լայնամասշտաբ ռազմական օպերացիա չի լինի: «Թուրքիայում խորքային պետություն է ստեղծվել, որի մեջ են մտնում բանակի, իշխանության, գիտության, քաղաքականության ներկայացուցիչներ: Եւ ամենաահավորն այն է, որ այդ խորքային պետությունը կապված է քրեական աշխարհի հետ, եւ նրանց հիմնական նպատակն է Թուրքիայի պահպանումը, ինչպես Աթաթուրքի ժամանակ էր»,- նշել է Սաֆրաստյանը, հավելելով, որ այդ միության զոհ է հանդիսանում Հրանտ Դինքը (հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը, ով այս տարվա սկզբում սպանվել է թուրք ազգայնականների կողմից), հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---