Մովսիսյան. Հուսով եմ` ՀՀ-ն կմասնակցի Ռուսաստանում կայանալիք ԱԱ-18-ին18 հունվարի 2017 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այժմ խաղում է «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում, կարծում է, որ 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը լավագույնն է լինելու Աշխարհի գավաթի մրցումների պատմության մեջ: «Ես ճանաչում եմ ռուսներին, լավ գիտեմ այդ մարդկանց: Նրանք շատ բարեհամբույր են: Ես կարծում եմ, որ 2018-ին կայանալիք աշխարհի առաջնությունը լավագույնն է լինելու Աշխարհի գավաթի բոլոր նախորդ մրցումներից: Ռուսաստանում ուզում են ապացուցել, որ այնտեղ ամեն ինչ այդքան վատ չէ: Շատերը հիմարություններ են ասում Ռուսաստանի մասին` նստած համակարգչի կամ հեռուստացույցի առջև, ոչ մի անգամ չլինելով այդ երկրում: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են ընկերներս: Հուսով եմ, որ Հայաստանը ևս կմասնակցի մրցաշարին: Կարծում եմ, որ Ռուսաստանը աշխարհի առաջնությունն ընդունած լավագույն երկրներից կլինի: Ռուսները բարեհամբույր են, ձգտում են լավագույնը լինել, ֆինանսներ են ծախսում այդ ամենի համար: Հավանաբար, դա կլինի Աշխարհի գավաթի ամենաանվտանգ խաղարկություններից մեկը»,-ասել է Մովսիսյանը, գրում է Championat.com-ը` ESPN FC-ի վրա հղումով: 2016-ի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին դարձել է Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ: Մովսիսյանը 2016-ի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: 2016-ի նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել էր, որ «ցանկացել է Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորին է հայտնի»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |