Ամենայն հավանականությամբ, Թուրքիային կհաջողվի արգելափակել ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին հաղթանակած կուսակցության քաղաքականությունում որոշ շեղումներ կան Հայաստանի հարցով պետական թուրքական կուրսից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, 2002 թվականի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է կառուցի իր հարաբերությունները Հայաստանի հետ` հաշվի առնելով ոչ թե քաղաքական գործոնները, այլ տնտեսական շահերը, արդեն աննախադեպ է: Եւ մեծ լավատեսության դեպքում կարելի է հուսալ, որ Արդարության եւ զարգացման կուսակցության իշխանության ժամանակ որեւ է դրական, չնայած ոչ սկբունքային քայլ կարվի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում:



Միեւնույն ժամանակ, Սաֆրաստյանը գտնում է, որ Թուրքիան շարունակում է խոչընդոտել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը ԱՄՆ Կոնգրեսում: Նրա խոսքերով, ամենայն հավանականությամբ, Թուրքիային այս անգամ եւս կհաջողվի արգելափակել ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Հայաստանին նա խորհուրդ տվեց որպես ծանր հոգս չընդունել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Սաֆրաստյանը նկատել է, որ դա ոչ միայն «մեր պարտքն է», այլեւ միջազգային մակարդակով մեր մասին հայտարարելու հնարավորություն, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---